Օրեր առաջ Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի դպրոցներից մեկում 8-րդ դասարանի ինֆորմատիկայի դասաժամին ծեծկռտուք էր տեղի ունեցել աշակերտի և ուսուցչի միջև: Մյուս աշակերտները նկարահանել էին, թե ինչպես է իրենց համադասարանցին կռվի բռնվում ուսուցչի հետ, այնուհետև տեսանյութը հայտնվել էր համացանցում և հետաքրքրել իրավապահներին:
Քննիչները, այնուամենայնիվ, որոշել են ծեծկռտուքի դեպքով գործ չհարուցել:
Ուսուցչին էլ աշխատանքից չեն հեռացրել, սակայն խոստացել են ծառայողական հետաքննություն անցկացնել, ինչի հետևանքով նա կարող է զրկվել պարգևավճարից: