Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ, լեգենդար Խորեն Հովհաննիսյանն այսօր դարձավ 65 տարեկան: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ծննդյան կապակցությամբ և հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար լեգենդար ֆուտբոլիստին պարգևատրեց ՀՖՖ Բարձրագույն պարգև շքանշանով:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նորընտիր անդամները: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն իր խոսքում կարևորեց հայկական ֆուտբոլում ներդրում ունեցած լեգենդար ֆուտբոլիստներին մեծարելու անհրաժեշտությունը: