Ցնցում կա, բայց ոչ թե բնական, այլ արտաքին միջամտության հետևանք: Արդեն այսօր երեկոյան ԱԻՆ աշխատակիցները կավարտեն «Դալմա գարդեն մոլում» իրենց ուսումնասիրությունները: Արտառոց ցնցումների պատճառը փորձում են գտնել չափիչ սարքերով: Ինժեներ սեյսմոլոգները փորձում են համոզվել, որ ամբողջ վիբրացիան գալիս է հիմնականում օդորակիչների համակարգից, որոնք տեղադրված են տանիքում՝ մոտ 10 հատ:
Սեյսմոլոգները խնդրել են տրամադրել նաև օդորակիչների փաստաթղթերը, որպեսզի հաշվարկեն հզորությունը, աշխատանքի հաճախականությունը:
Նշվում են տարբեր պատճառներ: Վարկածներից մեկը մաշվածությունն է, բայցև իրատեսական չի համարվում ցնցումները հարակից տարածքի շինարարության հետ կապելը:
ԱԻՆ աշխատակիցների աշխատանքին նպաստում է նաև առևտրի տան այսօր փակ լինելու հանգամանքը: Ղեկավարությունը անվտանգության նկատառումներով որոշել է այսօր չբացել դռները:
ԱԻՆ պաշտոնյան վստահեցնում է՝ երկրաշարժ չի եղել, այս պահին էլ բոլոր ցուցիչները նորմայի մեջ են, և վտանգ չկա: