ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ժխտում գլոբալ տաքացման փաստը: Այս մասին նշված է Սպիտակ տան կայքում:
«Համաշխարհային տաքացումն անհեթեթություն չէ: Սա շատ լուրջ թեմա է: Ես ուզում եմ մաքուր օդ, ուզում եմ մաքուր ջուր»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե գլոբալ տաքացման փաստը արդյոք կեղծի՞ք է:
Թրամփը բազմիցս թերահավատորեն է արտահայտվել կլիմայի գլոբալ փոփոխությունները հաստատող փաստերի վերաբերյալ, խնդիրը հետազոտողներին էլ անվանել է «փող քաշող խելոքներ»:
2017-ի օգոստոսին ԱՄՆ-ը դուրս եկավ կլիմայի փարիզյան համաձայնագրից: 2015 թվականին կնքված փաստաթուղթը նախատեսում է, որ զարգացող երկրները 100 միլիարդ դոլար են հատկացնելու կլիմայի խնդիրները լուծելու համար: Համաձայնագիրը փոխարինեց Կիոտոյի արձանագրությանը, որն ընդունվել էր 1997 թ.: