Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է «ուժեղ առաջնորդ»՝ հայտնում է ORF ավստրիական հեռուստաալիքը:
«Իմ կարծիքով՝ Պուտինն իր տեսակի մեջ հզոր առաջնորդ է սեփական երկրում»,- ասել է Սթոունը և հավելել, որ ի տարբերություն Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի Դաշնությունը ղեկավարող Վլադիմիր Պուտինը լավագույնս է առաջնորդվում «իր երկրի շահերով:
Հոլիվուդի աստղը Միացյալ Նահանգների նախագահին համարում է «գլուխգովան, որը մանիպուլյացիայի է ենթարկվում այլ երկրների ղեկավարների կողմից և չի հարգում իր պաշտոնը»:
«Եթե ես լինեի Պուտինի փոխարեն՝ ես նույնպես կօգտագործեի Թրամփին»,- հայտարարել է դերասանուհին: