Իրանի Քերմանշահ քաղաքում Թախթիի գավաթի` ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 40-րդ խաղարկությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը (57 կգ) դարձել է երկրորդ մրցանակակիր: Նույն քաշային կարգում պատվանդանի երրորդ աստիճանին է կանգնել Միհրան Ջաբուրյանը:
Գևորգ Մխեյանը (70 կգ) հաղթել է նախնական փուլերի հանդիպումներում, մտել եզրափակիչ և կպայքարի ուժեղագույնի կոչման համար:
Բրոնզե մեդալի համար կմրցեն Արման Անդրեասյանը (70 կգ) և Մհեր Մարկոսյանը (86 կգ):