Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2 անչափահասի դեմ ներկայացված դատական հայցից հրաժարվել է ուշագրավ պայմանով: Այս մասին հայտնում է ermenihaber-ը: Երեխաները պետք է ներողություն խնդրեն Թուրքիայի նախագահից, և նրանցից մեկը պետք է սովորի Թուրքիայի հիմնը, իսկ մյուսը՝ թուրք բանաստեղծ Նուսրուլլահ Գենչի «Անձրև» բանաստեղծությունը:
Երեխաների դեմ հայց էր ներկայացվել դեռևս Էրդողանի վարչապետության ժամանակ սոցցանցերում նրա հասցեին վիրավորական գրառումների համար:
«Պետական ծառայողին վիրավորելու» հոդվածով մեղադրվող դեռահասները հաշտության խնդրանքով դիմել են Վանի հանրապետական դատախազություն: Դիմումին ի պատասխան՝ Էրդողանի փաստաբանը հայցից հրաժարվելու համար ներկայացրել է իր պաշտպանյալի վերոնշյալ 2 պայմանը: