Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացրել է, որ հունվարի 10-ի Armenia Airways ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան չվերթը կլինի ըստ նախատեսված ժամանակացույցի։ Մինչդեռ UR ավիաընկերության կողմից հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։
Քաղավիացիայի կոմիտեն կոչ է անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից և հետևել պաշտոնական հաղորդագրություններին։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը։