Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ հաղորդում է Fars գործակալությունը:
Ռոհանին Ջոնսոնին պարզաբանել է, որ Իրանի պատասխան հարձակումն Իրաքում ԱՄՆ-ի ռազմական բազաների վրա, ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, Մարդու իրավունքների պաշտպանություն է համարվում: Նա նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին անվանել է «տարածաշրջանի բոլոր ժողովուրդների բարեկամ և ահաբեկչության դեմ պայքարի հերոս»:
«Եթե «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ջանքերը չլինեին, այսօր դուք Լոնդոնում ապահով չէիք ապրի»,- ասել է Ռոհանին:
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ ահաբեկչությունը սպառնում է տարածաշրջանային անվտանգությունը և հավելել է, որ «եթե ԱՄՆ-ը հերթական սխալը թույլ տա, կստանա շատ խիստ պատասխան»:
Բրիտանիայի վարչապետն իր հերթին անհանգստություն է հայտնել տարածաշրջանում սրվող լարվածության և բրիտանական զորքերի անվտանգության առիթով և բոլոր կողմերին կոչ է արել՝ պահպանել զսպվածություն: