Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Լիբիայի հարցով հանդիպում է տեղի ունեցել Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի և Իտալիայի արտգործնախարարների միջև:
Հանդիպման ավարտին արտգործնախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ստորագրվել է նաև Թուրքիայի գործողությունները Լիբիայում դատապարտող համատեղ հայտարարություն:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսին և հայտարարության ստորագրությանը չի մասնակցել միայն Իտալիայի արտգործնախարարը, քանի որ նախօրեին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: