Երկու տարի առաջ Հայաստանի հարավային սահմանին բացված ազատ տնտեսական գոտին չի կարողանում գործել, քանի որ նախկին պաշտոնյաները սեփականաշնորհել են շինության հարակից հողատարածքները։ Հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 4 անձի։ Ի դեպ, համայնքի ղեկավարը ցուցմունքում նշել է, թե ում անմիջական ցուցումով է իրականացրել աճուրդը՝ առանց մրցույթի։ Ի վերջո, ո՞վ և ինպե՞ս է օտարել համայնքային սեփականությունը՝ պարզել է «Լուրերի» նկարահանող խումբը։