Աբխազիայի Նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարական չի տա, նա ստեղծված վիճակից ելքը տեսնում է միայն բանակցությունների միջոցով, РИА Новости-ին ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Շամբան:
«Հանուն ազգային համաձայնության և կայունության պահպանման՝ նախագահը անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը քննարկել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Շամբան:
Խաջիմբան որոշել է հետևել ընդդիմությանն ավելի վաղ տված խոստումին. նա կսպասի նախագահական ընտրությունների արդյունքների մասին Գերագույն դատարանի որոշմանը և կգործի օրենքի սահմաններում: