Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» դիվիզիայի նորանշանակ ղեկավար, գեներալ-մայոր Էսմայիլ Ղաանին հունվարի 9-ին հայտարարել է, որ իր հրամանատարությանը վստահված ստորաբաժանումները կշարունակեն Իրանի քաջ նահատակ, հաջ Ղասեմ Սոլեյմանիի կյանքի գործը:
ISNA-ի փոխանցմամբ՝ Ղաանին համոզում է հայտնել, որ իրենց շարունակական գործունեությունը ամերիկացիներին կստիպի հեռանալ Մերձավոր Արևելքից:
Հիշեցնենք, որ Էսմայիլ Ղաանին 1997 թվականից մինչև 2020-ի հունվարի 3-ը ծառայում էր «Ղոդս» ուժերի հրամանատարի տեղակալի պաշտոնում: Նախկինում գեներալը հիմնականում պատասխանատու է եղել, այսպես կոչված, աֆղանական ուղղության համար: