Տորոնտոյի ֆոնդային բորսան հունվարի 7-ին որոշում է կայացրել 2020 թ. փետրվարի 5-ից «Լիդիան» ընկերությանը (Lydian International Limited) բորսայի ցուցակներից հեռացնելու վերաբերյալ:
Բորսայի կայքը հայտնում է, որ այս որոշումը կայացվել է ցուցակագրման պահանջներին շարունակաբար չհամապատասխանելու պատճառով: Ընկերության արժեթղթերի վաճառքը նույնպես կասեցված է: