«Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի հարցը քննարկվում էր շուրջ 6 ամիս: Սփյուռքահայ բարերարները, որ 16 տարի ֆինանսավորել են կառույցը, հունիսից սկսած՝ գումար չեն տրամադրում:
Մանկատան տարածքն անհատույց տրամադրել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որն այս ամբողջ ընթացքում աջակցում էր բարերարներ գտնելու հարցում: Այսօր, սակայն, բոլորին տեղեկացրին, որ կառույցը լուծարվում է:
Ծնողները հիմնականում սոցիալական հարցեր էին բարձրացնում, իսկ համապատասխան նախարարության ու Մայր Աթոռի ներկայացուցիչները բացատրում էին, որ պետության քաղաքականությունն է այդպիսին՝ աջակցությունն ուղղել ընտանիքներին, կանխարգելելով երեխաների մուտքը նման հաստատություններ: