Ավտոկանգառի վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տեղադրվել է 7 վճարային տերմինալ. 4-ը տեղադրված են առաջին հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ՝ երկուական), 2-ը՝ երկրորդ հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ՝ մեկական), և 1-ը՝ VIP սրահում: Նախքան ավտոկայանատեղիից դուրս գալը հնարավոր կլինի վճարումն իրականացնել տերմինալով: Այսպիսով 10 րոպե կլինի ավտոկանգառից դուրս գալու համար: Ուղեփակոցից դուրս գալիս դրամարկղում պարզապես անհրաժեշտ է ներկայացնել մուտքի կտրոնը:
2020 թ. հունվարի 15-ից կգործեն կայանման նոր սակագները.
Տերմինալների միջոցով վճարելիս գները մնում են նույնը:
Վճարային տերմինալ.
- առաջին 10 րոպեն՝ անվճար.
- ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը՝ 500 ՀՀ դրամ.
- ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 2.000 ՀՀ դրամ.
- ավտոմեքենաների 5-30 օր կայանումը՝ 10.000 ՀՀ դրամ:
Դրամարկղում վճարում իրականացնելու դեպքում կգործեն հետևյալ սակագները.
- ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը՝ 800 ՀՀ դրամ.
- ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 3.000 ՀՀ դրամ.
- ավտոմեքենաների 5-30 օր կայանումը՝ 15.000 ՀՀ դրամ:
Միկրոավտոբուսների և ավտոբուսների կայանման համար վճարում պետք է իրականացնել միայն դրամարկղում՝ կայանատեղիի վերջնական ելքի մոտ.
- Միկրոավտոբուսների 1-անգամյա մուտքի վճարը՝ 2.000 ՀՀ դրամ.
-ավտոբուսների 1-անգամյա մուտքի վճարը՝ 3.000 ՀՀ դրամ:
Կայանման կտրոնի կորստի դեպքում հարկավոր է վճարել 20.000 ՀՀ դրամ: Այս դեպքում վճարումը պետք է իրականացնել միայն դրամարկղում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կամ տերմինալի հետ կապված խնդիրների դեպքում կարելի է դիմել «Կոնվերս բանկին» հետևյալ հեռախոսահամարով՝ + 374 10 511 211, կամ մոտենալ բանկի «Զվարթնոց օդանավակայան» մասնաճյուղ, որը գտնվում է օդանավակայանի երկրորդ հարկում՝ մեկնման սրահում: