Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը երկուշաբթի առավոտյան կքննարկի թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին պաշտոնանկ անելու հարցը:
Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է արտահերթ ժողով հրավիրել և քննարկել ակումբը խաղային ճգնաժամից դուրս բերելու տարբերակները:
Մարզական մամուլը գրում է, որ ժողովի ավարտից հետո «Բարսելոնան» կհայտարարի Վալվերդեին պաշտոնանկ անելու մասին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 2:3 հաշվով պարտվել էր «Ատլետիկոյին» և դուրս մնացել պայքարից: