Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը անգին է, կորուստը՝ անամոքելի:
«Բայց քանի որ բանակում արձանագրված ամեն մահ կրկնակի ցավ ու կսկիծ է պատճառում բոլորիս, հարկ եմ համարում կիսվել մի լուրով:
2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն՝ մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին:
Աստված պահապան մեր զինվորներին»,- գրել է վարչապետը: