2019 թ. ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019 թ. ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 14-ը՝ ժամկետային զինծառայող, 22-ը՝ պայմանագրային զինծառայող, 5-ը՝ ենթասպա, և 8-ը՝ սպա:
49 զինծառայողից 20-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ինը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:
Մասնավորապես՝
Զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝
• 4-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով.
• 7-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով.
• 1-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով.
• 1-ը՝ հիվանդությունից.
• 4-ը՝ սպանության հետևանքով.
• 2-ը՝ դժբախտ պատահարից.
• 1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից:
Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 29 մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝
• 14-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից.
• 12-ը՝ հիվանդությունից.
• 3-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու:
Համեմատության համար՝ 2018 թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա: Արձանագրվել էր զինվորական ծառայություն անցնելու հետ կապված է 38, իսկ զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում մահացել էր 25 անձ: