Հաշվի առնելով մայրաքաղաքում անցած տարի եկամուտների հավաքագրման արդյունքները՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերանայել է վերելակների փոխարինման ծրագիրը, հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները։
Այդպիսով, նախապես հայտարարված 100-ի փոխարեն, այս տարի համայնքների միջոցով կտեղադրվեն 500 նոր վերելակներ։
Քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական գործա-կարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ փոխարինման աշխատանքների ընթացքում հաշվի կառնվեն մինչ այժմ 20 վերելակի փոխարինման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու առանձնահատկությունները։
Մարությանը նաև նշել է, որ սա դեռ սկզիբն է, իսկ մնացածը կառավարության հետ համատեղ կորոշեն՝ ինչպես է արվելու:
Կարևոր է նաև, որ տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցված են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց: