Ֆրանսիայում անցկացվում են այս տարվա առաջին զանգվածային ցույցերը: Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները կազմակերպվել են եվրոպական երկրի մայրաքաղաքում: Բողոքի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել մոտ մեկ տասնյակ մարդ: Տեղական իշխանությունները հայտնել են, որ քաղաքացիների ու նրանց ունեցվածքի անվտանգությունն ապահովելու համար իրավապահները նախքան ցույցերի անցկացումը նախնական ստուգումներ են անցկացրել: