«Իրականում կայուն շարունակվող այս տաք և չոր օրերը այլևս ուրախալի չեն, այլ՝ խիստ մտահոգիչ»,- «Ֆեյսբուքի» էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայակն նորմայից 3-5 աստիճանով։
Առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ո՛չ լուրջ տեղումներ են սպասվում, ո՛չ էլ ջերմաստիճանի անկում, ավելին, հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում։