ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ:
«Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ այսօր առավոտյան տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել ենք Իրաքում ընթացող զարգացումները: Ես նրան իրավիճակի հանդարտեցման և կայունացման առաջարկներ արի»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Բարզանին:
Պետդեպարտամենտի մամլո հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ Պոմպեոն Բարզանիին տեղեկացրել է «ԱՄՆ իրաքյան ավիաբազաներում, դրանց թվում՝ Էրբիլում, իրանական հրթիռային հարձակման հետևանքների մասին»:
«Պետքարտուղարն ու վարչապետ Բարզանին պայմանավորվեցին իրավիճակի զարգացմանը զուգընթաց՝ սերտ կապ պահպանել»,- ասվում է հաղորդագրության մեջ: