Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան այցի արդյունքների վերաբերելի մասը կուղարկվի դատախազություն՝ ստուգման նպատակով: Դրանց առնչությամբ առկա է ստուգման անհրաժեշտություն, այդ թվում՝ կապված «Զինվոր» պիտակով ձմեռային գուլպաներ հայտնաբերելու հետ:
Հիշեցնենք, որ Պաշտպանի աշխատակազմը իրականացրել է չհայտարարված այց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան:
Կատարվել է կացարանի բնակելի տարածքի, սանիտարական և կոմունալ հարմարությունների, շահառուների խնամքի, բուժօգնության, սննդի տրամադրման, շահառուների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակի ուսումնասիրություն:
Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ կացարանի աշխատակիցների և այնտեղ բնակվող շահառուների հետ: