ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանում «Ուկրաինական միջազգային ավիաուղիներին» (UIA) պատկանող ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը՝ Twitter-ի միկրոբլոգում:
«ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը խորապես վշտացած է Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի վթարից: ՄԱԿ-ի ղեկավարը խորին ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին և բոլոր այն երկրների կառավարություններին, որոնց քաղաքացիները զոհվել են այս ողբերգության հետևանքով»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռը կործանվել է հունվարի 8-ին, Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո: Ինքնաթիռի 177 ուղևորներից և 9 հոգանոց անձնակազմից ոչ ոք չի փրկվել: