Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ, Սասեքսի դուքս և դքսուհի արքայազն Հարրին ու Մեգանը որոշում են կայացրել իրենց կարգավիճակի վերաբերյալ՝ հրաժարվելով թագավորական որոշ առավելություններից ու ֆինանսապես անկախանալով: Թագավորական ընտանիքը, մասնավորապես, Եղիսաբեթ 2-րդ թագուհին հիասթափված ու վիրավորված է երիտասարդների որոշումից: Ի դեպ, Հարրին ու Մեգանը նախքան հրապարակավ հայտարարությունն իրենց որոշման մասին տեղյակ չեն պահել թագուհուն: Սասեքսի դուքսն և դքսուհին նշել են, որ որոշումը կայացրել են ամիսներ շարունակ քննարկումներից հետո: