Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ Հայաստանում Իրաքի դեսպանատանը ևս բացվել է սգո մատյան։ Հարևան երկրին ցավակցություն են հայտնել պաշտոնյաներ, քաղաքացիներ, նաև արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը: Փոխնախարարը անդրադարձել է նաև Իրաքում ծավալված վերջին իրադարձություններին, ասել, որ Բաղդադում մեր դեսպանությունը աշխատում է բնականոն ռեժիմով: