Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության առաջին նիստի ընթացքում հայտնել է՝ ահազանգեր են ստանում, որ Հայաստանում շարունակում են չտպել ՀԴՄ կտրոններ:
Վարչապետը նաև հայտնել է, որ այս թեմայով նախորդ օրը ՊԵԿ նախագահի հետ քննարկել են, որ այնպես, ինչպես քաղաքացիների կատարած նկարահանումների վրա ոստիկանությունը կարող է վարչական վարույթ սկսել, նույնկերպ հնարավոր լինի ՀԴՄ կտրոն չթողարկելը փաստող նկարահանումների վրա իրականացնել վարչական վարույթ: