Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քիչ առաջ ասուլիս տվեց Թեհրանում վթարված ուկրաինական ինքնաթիռի կապակցությամբ, որի զոհերի մեծ մասը՝ 63 հոգի, Կանադայի քաղաքացիներ են:
Հենց առաջին հարցով լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ճիշտ են լուրերը, որ ինքնաթիռը խոցվել է Իրանի՝ սխալմամբ արձակված հրթիռից:
«Մենք բազմաթիվ հետախուզական աղբյուրներից տեղեկություններ ունենք, որոնց համաձայն՝ ինքնաթիռը գնդակոծվել է մակերևույթից արձակված հրթիռից»,- ասել է Թրյուդոն: