Իրանն ավարտել է վրեժխնդրությունը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար և նոր ռազմական գործողություններ չի ձեռնարկի Միացյալ Նահանգների ագրեսիայի բացակայության դեպքում՝ հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ Ռավանչին։
Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ռազմական պատասխան չի տա Իրանին՝ Իրաքի իր ռազմաբազաները հրթիռակոծելու համար: ԱՄՆ նախագահի ելույթից հետո նավթի միջազգային շուկաներում գրանցվել է նավթի գնի կտրուկ անկում: Տարածաշրջանի իրադարձությունները վերլուծել են փորձագետները: