Արդեն երկրորդ օրն է՝ Հայաստանում Իրանի դեսպանությունում շարունակվում է Հայաստանի քաղաքացիների, քաղաքական դաշտի ներկայացուցիչների ու մտավորականների հոսքը, որոնք իրենց զորակցությունն են հայտնում և ցավակցական գրառումներ են կատարում դեսպանատանը բացված սգո մատյանում: Իրանի փոխդեսպանն այսօր իր երախտագիտությունն է հայտնել բարեկամ Հայաստանին ու հայ ժողովրդին՝ զորակցության և բարեկամության բազմադարյան ավանդույթին հավատարմության համար: