Թեհրանը պատրաստ է միջուկային գործարքի վերաբերյալ բանակցություններ վարել միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները վերադառնա համաձայնագիր: Այս մասին հայտարարել է իրանական կողմը:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Իրանի իշխանությունները հայտարարել էին միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին՝ նշելով, որ այսուհետև ատոմային ծրագրի ու հետագա գործունեության մեջ որևէ սահմանափակում չեն ունենալու: Ավելի ուշ, սակայն, Թեհրանը հայտնել էր, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերել չի ցանկանում: Համաձայնագրից դուրս գալու իրանական կողմի որոշումը պայմանավորված էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունով: