Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի վրեժը լուծված է. Թեհրանը ռազմական գործողություններ չի ձեռնարկի, եթե Միացյալ Նահանգներն ագրեսիվ քայլեր չիրականացնի: Պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը: Իրանցի դիվանագետի նման հայտարարությունը հետևել է ամերիկացիներին հասցեագրված Թրամփի ուղերձին Իրանի արձագանքի մասին հարցադրմանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Իրանի դեմ ռազմական գործողություն չի լինելու:
Իրանական կողմը նշել է, որ Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումը Ղասեմ Սոլեյմանիի սպանության համարժեք վրեժն էր. դրանք ավարտվել են, և նոր հարվածներ չեն լինելու: