Կառավարությունը հաստատել է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 6, իսկ երկրորդ երեխայինը՝ 3 անգամ ավելացնելու մասին նախագիծը:
Այսպիսով, հուլիսի 1-ից հետո ծնված ընտանիքի առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստը կկազմի 300 հազար դրամ:
Իսկ մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար նախատեսված ամենամսյա նպաստը որոշվել է 18 հազարից դարձնել 26.500 դրամ:
Նախատեսվում է գյուղական համայնքներում ապրող անձանց մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքն ամրագրել՝ անկախ մոր աշխատելու հանգամանքից, ընդ որում, աշխատելու դեպքում նպաստը կկրկնապատկվի։
Պետական բյուջեից կհատկացվի ավելի քան 4 միլիարդ 786 միլիոն դրամ։