Կառավարության այս տարվա առաջին նիստում գործադիրը հաստատել է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 6, իսկ երկրորդ երեխայինը՝ 2 անգամ ավելացնելու մասին նախագիծը:
Հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված ընտանիքի առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստը կկազմի 300 հազար դրամ: Իսկ մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար նախատեսված ամենամսյա նպաստը որոշվել է 18 հազարից դարձնել 26.500 դրամ։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև երկրում տուրիզմի զարգացման հարցին և նշել, որ 2020 թվականն զբոսաշրջային առումով լինելու է ավելի լավ տարի, ինչի համար կան հստակ ազդակներ: