Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2019 թվականի չեմպիոն Արսեն Հարությունյանը դարձել է Թախթիի գավաթի խաղարկության փոխչեմպիոն՝ հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
57 կգ քաշային կարգում հայ ըմբիշը 2։2 հաշվով պարտվել է Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, իրանցի Ալիրեզա Սարլակին։
Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Միհրան Ջաբուրյանը։
Գևորգ Մխեյանը դուրս է եկել 70 կգ քաշային կարգի եզրափակիչ, իսկ Արման Անդրեասյանը (70 կգ) և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։