Սիրիայի հյուսիսային շրջանում «Խաղաղության ակունք» ռազմագործողությունների ժամանակ մահացել է 4 թուրք զինվորական: Այս մասին տեղեկացնում են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից: Անցակետերից մեկում ստուգման ժամանակ պայթեցվել է ականապատ ավտոմեքենա:
Հիշեցնենք, որ «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան մեկնարկել էր 2019-ի հոկտեմբերի 9-ին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել հավանականությունը, որ ռազմագործողությունների աշխարհագրությունը կարող է ընդլայնվել Թուրքիայի սահմանին մոտ նոր սպառնալիքի ձևավորման դեպքում: