Ավստրալիայի իշխանությունները հորդորել են անմիջապես զանգվածային տարհանում սկսել թեժ տարերքի տիրապետության տակ գտնվող խիտ բնակեցված շրջաններում: Կանաչ մայրցամաքի հարավարևելյան բնակավայրերում անտառային հրդեհները թեժացել են: Կրակը սպառնում է բազմաթիվ քաղաքների: Վիկտորիա նահանգի իշխանությունները հայտնել են, որ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում մարդկանց միակ փրկությունն ու անվտանգությունը աղետի գոտուց հեռանալն է: Տարվա այս ժամանակահատվածում սկսված հրդեհների զոհ է դարձել 27 մարդ և ավելի քան 1 միլիարդ կենդանի: Այրվել է 10.3 միլիոն հա անտառածածկույթ, ինչը հավասարազոր է Հարավային Կորեայի ամբողջ տարածքին: