Աբխազիայում ցուցարարները սկսել են հանրապետության նախագահի նստավայրի գրոհը: Փողոց դուրս եկած ակտիվիստները կոտրել են շենքի դուռն ու փորձում են ներխուժել կառույց: Հրապարակում հավաքվել են հարյուրավոր ցուցարարներ, այդ թվում՝ ուժային կառույցների ներկայացուցիչներ: Հանրահավաքի կազմակերպիչները պահանջում են Աբխազիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը: