Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան չի բացառել երկրում արտակարգ դրություն սահմանելու հավանականությունը՝ Սուխումում տիրող իրավիճակի պատճառով: Աբխազիայի նախագահի վարչակազմում՝ Սուխումում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ ընդդիմության համակիրների կողմից պետական հաստատությունների գրոհը որակել են պետական հեղաշրջման փորձ:
«Իրադարձությունները գնահատում ենք որպես պետական հեղաշրջման փորձ: Իշխանություններն անում են իրենցից կախված ամեն ինչ հանրապետությունում ստեղծված իրադրությունը սահմանադրական կարգի շրջանակում պահելու համար»:
Ավելի վաղ հարյուրավոր ընդդիմադիր ակտիվիստներ, որոնք հանրապետության նախագահի նոր ընտրությունների անցկացումն էին պահանջում, փորձել էին գրոհել նախագահի նստավայրը: Մի քանի ցուցարարի հաջողվել էր ներխուժել կառույց, սակայն անվտանգության աշխատակիցներն արգելափակել էին նրանց առաջխաղացումը: