ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը նամակ է հղել կառույցի Անվտանգության խորհրդին, որում հայտնում է Իրանի հետ առանց նախապայմանների բանակցություններ վարելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Քրաֆթի խոսքով՝ Միացյալ Նահանգները փորձում է «թույլ չտալ համաշխարհային խաղաղության ու կայունության հետագա սպառնալիքներն ու իրանական կողմից լարվածության խորացումը»: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն «արդարացված» է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով, որը պետությանն ինքնապաշտպանության իրավունք է տալիս: