Իրանի հրթիռային հարձակման և ամերիկյան ՀՕՊ համակարգերի փաստացի անգործության խնդիրը միջազգային մեդիայի սևեռուն ուշադրության կենտրոնում է հայտնվել: Գերմանական Das Erste TV-ն, օրինակ, մի ամբողջ քննարկում է նվիրել այդ հարցին:
«Տարօրինակ է, որ Իրանի հրթիռները կարողացան հարվածել Իրաքում ամերիկյան թիրախներին: Ամերիկացիներն ունեն հակահրթիռային պաշտպանության շատ լավ համակարգեր: Հետևաբար, կամ դրանք մարտական պատրաստվածության չեն բերվել, կամ՝ անսարք են եղել»,- Բեռլինի ստուդիայի հետ իր մտքերն է կիսել Das Erste TV-ի իրաքյան թղթակից Ալեքսանդր Շտենցելը: