ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր։ Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է ԼՀ խմբակցության պատգամավորների հարցերին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են։