Կառավարության այս տարվա առաջին նիստի ընթացքում վարչապետն ընդգծել է՝ սպասում են, որ տարին զբոսաշրջային առումով ավելի լավ է լինելու, քանի որ կան կոնկրետ ազդակներ: Շուտով սկսվելու են բյուջետային ավիաընկերությունների չվերթերը, մյուս շաբաթ արդեն RyanAir-ն առաջին չվերթը կիրականացնի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային մամուլի հեղինակավոր լրատվամիջոցներն իրենց ընթերցողներին խորհուրդ են տալիս 2020 թվականին Հայաստանը ընտրել որպես հիմնական զբոսաշրջային ուղղություն: Վարչապետն ընդգծել է, որ այս ոլորտում շատ անելիքներ կան, մասնավորապես, Հայաստանում սպասարկման որակը բարձրացնելու:
«Պետք է Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար պատրաստվեն տեղեկատվական թերթիկներ տաքսիների մոտավոր գների և ամեն ինչի մոտավոր գների մասին, առավել քաղաքակիրթ տաքսի ծառայություններից օգտվելու տարբերակների և հնարավորությունների մասին»,- նշել է վարչապետը: