Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2019 թվականին ԱԳԼՃԿ-ներին 620 վարչական վարույթ է հարուցվել՝ հասարակական զուգարանների ոչ պատշաճ վիճակի պատճառով:
Իրականացվող զննումների արդյունքում ավելի քան 330 ԱԳԼՃԿ-ի նկատմամբ սահմանվել է 255 տուգանք: Տուգանքի՝ օրենքով սահմանված չափը 40-120 հազար դրամ է՝ կախված հայտնաբերված խախտումների հիգիենիկ ռիսկի մակարդակից։
Ձեռնարկված միջոցների արդյունքում զննված 330 հասարակական զուգարաններից շուրջ 230-ը համապատասխանեցվել են սանիտարական օրենսդրության պահանջներին: 100 ԱԳԼՃԿ-ում գտնվող հասարակական զուգարանները սանիտարական օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու կարգադրագրեր են տրվել։ Դրանց նկատմամբ հարուցվել են կրկնակի վարչական վարույթներ՝ խնդիրները վերջնականապես լուծելու համար։