Համաշխարհային բանկը զեկույց է հրապարակել 2020 թվականի համաշխարհային տնտեսական միտումների վերաբերյալ:
Ըստ ուսումնասիրության՝ Հարավային Կովկասի երկրների տնտեսական աճը 2020 թվականին կկազմի միջինը 3,1%, ինչը 0,6%-ով ցածր է նախորդ տարվա համեմատ:
Կանխատեսվում է, որ 2020 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կաճի 5,1% -ով, Ադրբեջանինը՝ 2,3% -ով, Վրաստանինը՝ 4,3% -ով:
Թուրքիայի ՀՆԱ աճը կանխատեսվում է 3%, Ռուսաստանում՝ 1.6%:
Ըստ ՀԲ-ի՝ այս տարի համաշխարհային տնտեսությունը կաճի 2,5%-ով, ինչը մի փոքր ավելի բարձր է 2019 թվականին սպասվող 2.4%-ի համեմատ: Ըստ զեկույցի՝ 2020 թվականը մնում է խոցելի առևտրային հարաբերությունների և աշխարհաքաղաքական լարվածության անորոշության առումով: