Ռուսական Օմսկի բնակիչները երեխաների համար նախատեսված ամանորյա քաղցրավենիքի տուփերում Վլադիմիր Պուտինի դիմանկարով «Президент» կոնֆետներ են հայտնաբերել: Կոնֆետների լուսանկարը ВКонтакте սոցիալական ցանցի «Ревизорро Омск» խմբում օգտատեր Անտոնն է հրապարակել՝ հավելելով, որ կոնֆետների բաղադրության մեջ օղի կա և չիլի պղպեղ:
Կոնֆետները, պարզվում է, արտադրում է Սանկտ Պետերբուրգում գործող G.C.- Золотые конфеты ընկերությունը, որի կայքում տեղադրված ինֆորմացիայից տեղեկանում ենք, որ կոնկրետ այս ապրանքատեսակն արտացոլում է պետության ղեկավարի որոշակի հատկանիշները:
«Ինքնատիրապետումը, հանգստությունն ու խարիզման արտահայտվում են կոճապղպեղի տաք նոտայով` տրյուֆելային թավշյա միջուկում, անշահախնդրությունը, անկանխատեսելիությունն ու սրամտությունը՝ չիլի պղպեղի մեջ»: