Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում՝ ցավակցելով Թեհրանի օդանավակայանի մոտակայքում քաղաքացիական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին:
«Մեծ ցավով տեղեկացա Թեհրանի օդանավակայանի մոտակայքում քաղաքացիական ինքնաթիռի վթարի մասին: Հայ ժողովրդի և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում այս ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին»,- գրել է Հայաստանի վարչապետը: