Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Պուտինն ու Էրդողանը տվեցին Թուրքական հոսք գազատարի մեկնարկը: 930 կմ երկարությամբ խողովակաշարը Սև ծովի հատակով ռուսական գազը կհասցնի Թուրքիա, այնուհետև ճանապարհը կշարունակի դեպի Բուլղարիա և Սերբիա: Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ասել է, որ «ժամանակակից պատմության մեջ ամենամեծ շինարարական նախագծերից մեկի» մեկնարկը «պատմական օր» է համաշխարհային էներգետիկայի զարգացման համար:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեսն էլ «Թուրքական հոսքը» կոչել է «էներգետիկ աշխարհի մետաքսի ճանապարհ» և մեծ քայլ Թուրքիայի համար, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև հարաբերությունների հիմնասյուն: