Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Նարեկ Մալյանի դեմ, և այդ կապակցությամբ Ֆեյսբուքի էջում գրել է, որ թեև բազմիցս հրապարակայնորեն հերքել է որևէ կոռուպցիոն եղանակով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հանգամանքը, անգամ հրապարակել բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ, սակայն նշված անձը բազմիցս հրապարակել է արատավորող, իրականությանը չհամապատասխանող փաստական տվյալ։
«Քաղհայցը կապված է հենց նշված հանգամանքի հետ։ Միաժամանակ, ինձ համար հասկանալի է նման վարքագծի պատճառը. հարմար առիթի դեպքում կանդրադառնամ նաև դրան»,- գրել է Ռուստամ Բադասյանը։
Բադասյանի պահանջը պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին պատճառված վնասի հատուցումն է: Գործը քննող դատավոր է նշանակված Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը: